Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/9300/05/13 վարչական գործով դատական ծանուցագիր

10.04.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ.76-րդ հոդվածներ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, ք.Երևան, Գ. Նժդեհի փող. 23, հեռ. 447121 (229)
ԴԴ 9 -
10.04.2014թ.
Գագիկ Հովհաննիսյան
ք. Աբովյան, Վոլկովի 1-ին նրբ., տուն 5

Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան որպես երրորդ անձ թիվ ՎԴ/9300/05/13 վարչական գործով ըստ հայցի Էլինա Խաչատրյանի ընդդեմ անշարժ գույքի կադաստրի Աբովյանի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ Գագիկ Հովհաննիսյանի` Աբովյան քաղաքի Վոլկովի 1 նրբանցքի թիվ 7 տան ննջասենյակին կից տնամերձ հողամասի մեկ մետրի նկատմամբ 26.07.2005թ.-ի պետական գրանցումն առ ոչինչ ճանաչելու, որպես հետևանք 03.08.2005թ.-ի Սրբուհի Հարությունյանի, Սերյոժա Իգիթյանի և Գագիկ Հովհաննիսյանի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված պետական գրանցումը մեկ մետրի մասով անվավեր ճանաչելու, Աբովյան քաղաքի 1 նրբանցք թիվ 7 տան հողամասի սահմանները ըստ 1968թ.-ի գույքային թերթի վերականգնել պարտավորեցնելու պահանջների մասին։
Վերոհիշյալ գործով նախնական դատական նիստը նշանակված է 25.04.2014թ., ժամը 10:00-ին։
Խնդրում եմ ապահովել Ձեր կողմից լիազորված անձի ներկայությունը 25.04.2014թ., ժամը 10:00-ին նշանակված նախնական դատական նիստին (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 327)։


ԴԱՏԱՎՈՐ Ռ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/229/

Էլ. փոստ`