Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/0137/05/14 վարչական գործ

05.07.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
17 հունիսի 2014թ. ք.Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը
նախագահությամբ դատավոր Ա.Ղազարյանի,
քարտուղարությամբ Ժ.Հալևորյանի,
մասնակցությամբ` հայցվոր` Հովհաննես Հարությունյանի

քննելով վարչական գործն ըստ հայցի Հովհաննես Հարությունյանի ընդդեմ ՀՀ Ոստիկանության ՃՈ-ի` ՀՀ Ոստիկանության ՃՈ-ի 15.11.2013թ. թիվ ԱԷ626850 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին
Պ Ա Ր Զ Ե Ց
Հովհաննես Հարությունյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ Ոստիկանության ՃՈ-ի` ՀՀ Ոստիկանության ՃՈ-15.11.2013թ. թիվ ԱԷ626850 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ վարչական դատարանը /դատավոր Ա. Ղազարյան/ 24.01.2014թ. որոշմամբ հայցադիմումը ընդունել էր վարույթ և նշանակել նախնական դատական նիստ:
Դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, գտնում է, որ պետք է նշանակել դատաքննություն:
Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածով, դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
վարչական գործով` ըստ հայցի Հովհաննես Հարությունյանի ընդդեմ ՀՀ Ոստիկանության ՃՈ-ի` ՀՀ Ոստիկանության ՃՈ-ի 15.11.2013թ. թիվ ԱԷ626850 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նշանակել դատաքննությունª 2014թ. հոկտեմբերի 01-ին ժամը 15.30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն` ք. Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 334 դահլիճ):




ԴԱՏԱՎՈՐ ԱՐԳԻՇՏԻ ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/223/

Էլ. փոստ`