Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/10726/05/13 վարչական գործով դատական ծանուցագիր

07.07.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

18.06.2014թ. ք.Երևան

Թիվ ՎԴ/10726/05/13 վարչական գործով
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ Ա/Ձ Հովհաննես Բաղդասարյանին
Հասցեն` ք.Երևան, Շիրակաի 17 շ., բն 17

Դուք ծանուցվում եք՝ որպես պատասխանող, ներկայանալու 2014 թվականի օգոստոսի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում (հասցեն` ք.Երևան, Գ. Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 103), դատավոր Մ.Մելքումյանի նախագահությամբ թիվ ՎԴ/10726/05/13 վարչական գործով ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարաարության աշխատակազմի Շենգավիթի հարկային տեսչությանը ընդդեմ Ա/Ձ Հովհաննես Բաղդասարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին կայանալիք դատական նիստին։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ։
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով (անձնագիր, և այլն)։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Հ.ՍԱՀԱԿՅԱՆ

ՎԴ/10726/05/13


ՈՐՈՇՈՒՄ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

04.07.2014թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Մ.Մելքումյան, քննության առնելով թիվ ՎԴ/10726/05/13 վարչական գործով՝ ըստ հայցի ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Հովհաննես Բաղդասարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության միջնորդությունը՝ հայցվորին իրավահաջորդով փոխարինելու մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթ հարկային տեսչությունը, դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է պատասխանողից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 369.399 ՀՀ դրամ, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Միաժամանակ միջնորդել է արգելանք դնել պատասխանողին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ք.Մկոյան) 21.11.2013 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին միջնորդությունը մերժվել է։
ՀՀ Նախագահի 26.11.2013 թվականի թիվ ՆՀ-310-Ա հրամանագրով Քրիստինե Մկոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր՝ դադարեցվելով նրա՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները, ինչի կապակցությամբ սույն վարչական գործը 11.04.2014 թվականին մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Մ.Մելքումյանին։
ՀՀ վարչական դատարանի 11.04.2014 թվականի որոշմամբ վարչական գործն ընդունվել է վարույթ։
Դատարանում, 10.06.2014 թվականին մուտքագրված միջնորդությամբ, ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչությունը խնդրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի հարկային տեսչությանը փոխարինել իրավահաջորդով՝ ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչությունով։
Քննության առնելով ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության միջնորդությունը՝ դատարանը գտնում է, որ այն ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (իրավաբանական անձի կամ վարչական մարմնի վերակազմակերպում, ֆիզիկական անձի մահ կամ պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքեր) դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով, որի վերաբերյալ կայացնում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով։
Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատավարությունից հայցվորի դուրս գալու դեպքում հայցվորի փոխարինումը տեղի է ունենում հայցվորի իրավահաջորդի միջնորդությամբ։
ՀՀ Նախագահի 2014 թվականի ապրիլի 30-ի թիվ 97-Ն հրամանագրի առաջին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն վերակազմակերպվել և միացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը։
Վերոգրյալի հիման վրա դատարանը գտնում է, որ ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության միջնորդությունը ենթակա է բավարարման։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ, 123-րդ, 131-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով` դատարանը



Ո Ր Ո Շ Ե Ց

ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության միջնորդությունը բավարարել։
Թիվ ՎԴ/10726/05/13 վարչական գործով հայցվոր ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի հարկային տեսչությանը փոխարինել իրավահաջորդով` ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչությունով։

Որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարան՝ այն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում։





ԴԱՏԱՎՈՐ Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/213/

Էլ. փոստ`