Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/7484/05/13 վարչական գործով դատական ծանուցագիր

14.07.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Գ,Նժդեհի 23 հեռ. +(37410) 44-71-21 /213/

№ ԴԴ-9-Ե ––––––––––––––
« 14 » հուլիսի 2014թ.
Թիվ ՎԴ/7484/05/13 վարչական գործով
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ Ա/Ձ Ալբերտ Մանուկյանին
Հասցեն` ք.Երևան, Դավթաշեն 3 թաղ. 5շ. բն. 16

Ձեզ է ուղարկվում վարչական գործով՝ ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Ալբերտ Մանուկյանի` գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ, դատաքննության նշանակելու մասին որոշումը։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ։
Դատաքննությունը նշանակված է 2014 թվականի հոկտեմբերի 2-ին, ժամը` 14։30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 316)։
Դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։

Առդիր՝ « 2 » թերթ։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ
ՎԴ/7484/05/13


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10.07.2014թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` նախագահությամբ դատավոր Ա.Դարբինյանի, քարտուղարությամբ Թ.Չիթչյանի, մասնակցությամբ` հայցվորի ներկայացուցիչ Մ.Հակոբյանի, նախնական դատական նիստում` քննության առնելով վարչական գործն ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Ալբերտ Մանուկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությունը, դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է պատասխանողից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 25.000 ՀՀ դրամ, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Միաժամանակ միջնորդել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 302-րդ հոդվածով սահմանված` բաց թողնված ժամկետը համարել հարգելի։
Դատարանի 29.08.2013 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնվել է և հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատարանում 18.06.2014 թվականին մուտքագրված գրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության պետը, հայտնել է, որ ՀՀ Նախագահի 2014 թվականի ապրիլի 30-ի թիվ 97-Ն հրամանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն վերակազմակերպվել և միացել է ՀՀ ֆինանսների նախարարությանը և միջնորդել է հայցվոր` ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությանը փոխարինել իրավահաջորդով` ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչությունով։
Դատարանի 19.06.2014 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/7484/05/13 վարչական գործով հայցվոր ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությունը փոխարինվել է իրավահաջորդով` ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչությունով։
Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու, հայցադիմումը վարույթ ընդունելու, հայցվորին իրավահաջորդով փոխարինելու մասին որոշումները, ինչպես նաև դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրն ուղարկվել են պատասխանողի վերջին հայտնի գրանցման վայրի հասցեով և դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
10.07.2014 թվականին հրավիրված նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացված պատասխանողը դատական նիստին չի ներկայացնել։
Դատարանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երկրորդ մասով, որոշում է կայացրել նախնական դատական նիստն անցկացնել պատասխանողի բացակայությամբ։
Նկատի ունենալով, որ նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող գործողությունները՝ դատարանը գտնում է, որ գործը պատրաստ է դատաքննության նշանակելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 127-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ՎԴ/7484/05/13 վարչական գործն ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Ալբերտ Մանուկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, նշանակել դատաքննության՝ 2014 թվականի հոկտեմբերի 2-ին, ժամը` 14։30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։



ԴԱՏԱՎՈՐ ԱՂԱՍԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ






Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/213/

Էլ. փոստ`