Վարչական գործ թիվ ՎԴ/3598/05/13 որոշում` վարչական գործը դատաքննության նշանակելու մաիսն
15.07.2014
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական գործ թիվ ՎԴ/3598/05/13
Ո Ր Ո Շ Ու Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈւԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈւ ՄԱՍԻՆ
11.07.2014թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Ս.Հովակիմյան, քննության առնելով ըստ հայցի` Երևան համայնքի ընդդեմ Անահիտ Հայրապետյանի՝ 55839 ՀՀ դրամ գույքահարկի գումարը բռնագանձելու պահանջի մասին թիվ ՎԴ/3598/05/13 վարչական գործը դատաքննության նշանակելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Երևան համայնքը, ի դեմս Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի, հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` ընդդեմ Անահիտ Հայրապետյանի՝ 55839 ՀՀ դրամ գույքահարկի գումարը բռնագանձելու պահանջի մասին։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 21.05.2013 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ։
Թիվ ՎԴ/3598/05/13 վարչական գործով հրավիրված նախնական դատական նիստերին կատարվել են անհրաժեշտ գործողությունները՝ վարչական գործը դատաքննությանը նախապատրաստելու և գործով արդյունավետ դատաքննություն իրականացնելու համար։
Նկատի ունենալով վերոգրյալը, համարելով ըստ հայցի՝ Երևան համայնքի ընդդեմ Անահիտ Հայրապետյանի՝ 55839 ՀՀ դրամ գույքահարկի գումարը բռնագանձելու պահանջի մասին թիվ ՎԴ/3598/05/13 վարչական գործը դատաքննության նախապատրաստված, դատարանը գտնում է, որ վարչական գործը պետք է նշանակել դատաքննության։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 123-րդ, 127-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով` դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Ըստ հայցի՝ Երևան համայնքի ընդդեմ Անահիտ Հայրապետյանի՝ 55839 ՀՀ դրամ գույքահարկի գումարը բռնագանձելու պահանջի մասին թիվ ՎԴ/3598/05/13 վարչական գործը նշանակել դատաքննության 2014 թվականի սեպտեմբերի 29-ին, ժամը 11.50-ին` ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 317)։
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ« ք. Երևան« Գ.Նժդեհի փող. 23« հեռ. 447121 /222/
11.07.2014թ.
Պատասխանող` Անահիտ Հայրապետյանին
ք. Երևան, Բարբյուս 9
Ուղարկվում է ՀՀ վարչական դատարանի 11.07.2014 թվականի վարչական գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը՝ Ձեզ ի գիտություն։
Միաժամանակ Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես պատասխանող թիվ ՎԴ/3598/05/13 վարչական գործով ըստ հայցի` Երևան համայնքի ընդդեմ Անահիտ Հայրապետյանի՝ 55839 ՀՀ դրամ գույքահարկի գումարը բռնագանձելու պահանջի մասին։
Վերոհիշյալ գործով դատաքննությունը նշանակված է 29.09.2014թ., ժամը 11.50-ին։
Խնդրվում է ներկայանալ 29.09.2014թ., ժամը 11.50-ին նշանակված դատաքննությանը (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 317)։
/Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։/
Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն՝ հայցվորը, պատասխանողը կամ երրորդ անձն իրավունք ունեն վարչական դատարանին միջնորդելու գործն իրենց բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին։ Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Առդիր` որոշումը` »1« թերթից։
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Փ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Հասցե` ք.Երևան,Գ.Նժդեհի 23
Հեռ..` +374 10 447121/222/
Էլ. փոստ`