Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/1380/05/11 վարչական գործով որոշում

16.07.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ, 76-րդ հոդվածներ

ՎԴ/1380/05/11


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26.06.2014թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր` Ա.Թովմասյանս քննության առնելով թիվ ՎԴ/1380/05/11 վարչական գործի նյութերն ըստ հայցի ՀՀ ԿԱ ՊԵԿ Նոր Նորքի հարկային տեսչության ընդդեմ «Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարան» ՍՊԸ-ի տնօրեն` Արմեն Նալբանդյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, վարչական գործի վարույթը վերսկսելու հարցը.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

14.04.2011 թվականին ՀՀ ԿԱ ՊԵԿ Նոր Նորքի հարկային տեսչությունը, դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է «Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարան» ՍՊԸ-ի տնօրեն` Արմեն Նալբանդյանից հօգուտ ՀՀ պետկան բյուջեի բռնագանձել 25.000 ՀՀ դրամ։
18.04.2011 թվականին ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։
09.08.2011 թվականին ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել կասեցնել թիվ ՎԴ/1380/05/11 վարչական գործի վարույթը մինչև թիվ ՎԴ/0808/05/11 վարչական գործով վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելը։
20.08.2012 թվականին թիվ ՎԴ/0808/05/11 վարչական գործով վճիռը մտել է օրինական ուժի մեջ։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո։
Նկատի ունենալով, որ վերացել են սույն վարչական գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները, դատարանը գտնում է, որ վարչական գործի վարույթը ենթակա է վերսկսման։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրիք 95-րդ, 127-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածներով.

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Թիվ ՎԴ/1380/05/11 վարչական գործի վարույթը ըստ հայցի ՀՀ ԿԱ ՊԵԿ Նոր Նորքի հարկային տեսչության ընդդեմ «Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարան» ՍՊԸ-ի տնօրեն` Արմեն Նալբանդյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, վերսկսել և նախնական դատական նիստ նշանակել 2014 թվականի սեպտեմբերի 16-ին, ժամը` 16։00-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։


ԴԱՏԱՎՈՐ Ա.ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/218/

Էլ. փոստ`