Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարչական գործ թիվ ՎԴ/6253/05/08 որոշում` վարչական գործը դատաքննության նշանակելու մասին

17.07.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/6253/05/08


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<11>> հուլիսի 2014 թվական քաղաք Երևան

ՀՀ վարչական դատարանը (այսուհետ՝ Դատարան)՝ նախագահող դատավոր Գևորգ Սոսյան, քննարկելով ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության ընդդեմ Ժան Ումեդյանի՝ 372.120 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, վարչական գործը դատաքննության նշանակելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 10.10.2008 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Ժան Ումեդյանի՝ 372.120 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին:
ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Քրիստինե Մկոյան) 13.10.2008 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Քրիստինե Մկոյան) 16.01.2009 թվականի որոշմամբ հայտարարվել է Ժան Ումեդյանի հետախուզում, իսկ գործի վարույթը կասեցվել է՝ մինչև պատասխանողին հայտնաբերելը:
ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Քրիստինե Մկոյան) 02.10.2013 թվականի որոշմամբ սույն գործի վարույթը վերսկսվել է:
ՀՀ Նախագահի 26.11.2013 թվականի թիվ ՆՀ-310-Ա հրամանագրով դատավոր Քրիստինե Մկոյանը նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ ՀՀ վարչական դատարանի դատավորի լիազորությունները, ինչի հետևանքով սույն գործը 18.04.2014 թվականին մակագրվել է դատավոր Գևորգ Սոսյանին:
Դատարանի 25.04.2014 թվականի որոշմամբ սույն գործն ընդունվել է վարույթ, և նախնական դատական նիստ է հրավիրվել 20.05.2014 թվականին, ապա հրավիրվել է ևս մեկ նախնական դատական նիստ՝ 25.06.2014 թվականին:
Դատարանի 29.05.2014 թվականի որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն փոխարինվել ՀՀ ֆինանսների նախարարությամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին:
Դատարանը սույն գործը համարում է դատաքննությանը նախապատրաստված և գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասով, 123-րդ հոդվածով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով՝ ՀՀ վարչական դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության ընդդեմ Ժան Ումեդյանի՝ 372.120 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, վարչական գործը դատաքննության նշանակել 28.08.2014 թվականին ժամը 11:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 329):
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ՝ ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ




ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
________________________________________
ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23

ԴԴ-9-Ե- _____________

<<11>> հուլիսի 2014 թվական
Վարչական գործ թիվ ՎԴ/6253/05/08

Ժան Ումեդյանին
(ք. Երևան, Ազատության պող., 14շ., 45բն.)

Ուղարկվում է ՀՀ վարչական դատարանի 11.07.2014 թվականի <<Վարչական գործը դատաքննության նշանակելու մասին>> որոշումը:
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121

Էլ. փոստ`