Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վճարման կարգադրություններով հրապարակային ծանուցումներ

31.07.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ և 76-րդ հոդվածներ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ա Ն
Վ Ա Ր Չ Ա Կ Ա Ն Դ Ա Տ Ա Ր Ա Ն

§31¦ հուլիս 2014թ. 1501, ք.Սևան, Աբովյան փողոց 6/1

+(374261) 20149

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ՀՀ տրանսպորատային տեսչության (Հայցվոր) կողմից ներկայացված վճարման կարգադրություն արձակելու մասին հայցադիմումների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) կողմից արձակված սույն գրությանը կից ցուցակում նշված վճարման կարգադրությունները և դրանց արձակման հիմք հանդիսացած հայցադիմումներն ու դրանց կից փաստաթղթերը ուղարկվել են պատասխանողներին, սակայն հետ են վերադարձվել` հասցեատերերին հանձնելու անհնարինության պատճառով: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ և 76-րդ հոդվածներով և հաշվի առնելով, որ պատասխանողների այլ հասցե հայտնի չէ դատարանին, սույն գրությանը կից ցուցակում նշված անձանց վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am):
Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուց հինգ օր հետո ստորև նշված վճարման կարգադրությունները համարվում են պատասխանողների կողմից ստացված:
Նշված վճարման կարգադրություններն օրենքով սահմանված կարգով պատասխանողների կողմից ստացված համարվելուց հետո երկու շաբաթվա ընթացքում պատասխանողներից յուրաքանչյուրը պարտավոր է կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը`
1. կատարել իր մասով նշված գումարը վճարելու պահանջը (02565518 հաշվեհամարին), եթե պահանջը հիմնավորված է համարում.
2. դատարանին առձեռն կամ փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ) ներկայացնել հակընդդեմ հայցª վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե վարչական ակտը համարում է ապօրինի:
Հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում վեճը քննվելու է հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմն օրենքով սահմանված կարգով կրելու է դատական ծախսերի փոխհատուցման պարտավորությունը:
Օրենքով սահմանված ժամկետում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում վճարման կարգադրություններն ստանում են օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ և ենթակա են հարկադիր կատարման:


ԴԱՏԱՎՈՐ______Ա. ՄԿՐՏՉՅԱՆ



Ցուցակ
ՀՀ վարչական դատարանի (Սևանի նստավայր)
2014թ. հուլիսի 31-ի գրությանը կից

1. Գործի համարը` ՎԴ2/2984/03/13, պատասխանող` Գալուստ Լիպարիտի Գևորգյան,ծնվ. 03.01.1972թ.,հասցեն` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Արծվանիստ, 20/33, վարչական ակտի ամսաթիվը և համարը` 25.12.2012 թ., 019011, վճարման ենթակա գումարը` 40.000 դրամ:

2. Գործի համարը` ՎԴ2/7602/03/13, պատասխանող` <<Մուռադինա>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, հասցեն` ք. Սևան, Նաիրյան փող.,թիվ 175/28, վարչական ակտի ամսաթիվը և համարը` 13.07.2013թ., 020637, վճարման ենթակա գումարը` 100.000 դրամ:

3. Գործի համարը` ՎԴ2/1353/03/12, պատասխանող` <<Արմարի և եղբայրներ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, հասցեն` ք. Սևան, Բաբաջանյան փող., 1/27, վարչական ակտի ամսաթիվը և համարը` 02.02.2012թ., 014320, վճարման ենթակա գումարը` 10.000 դրամ:

4. Գործի համարը` ՎԴ2/0261/03/13, պատասխանող` Աշոտ Երեմի Ավագյանի, հասցեն` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Լանջաղբյուր, Անդրանիկի փող., 42, վարչական ակտի ամսաթիվը և համարը` 16.10.2012թ., 017684, վճարման ենթակա գումարը` 20.000 դրամ:

5. Գործի համարը` ՎԴ2/7601/03/12, պատասխանող` Կարեն Գագիկի Սիմոնյանի, հասցեն` ք. Վարդենիս, Ռոմանի փող., 13-11, վարչական ակտի ամսաթիվը և համարը` 29.03.2013թ., 010168, վճարման ենթակա գումարը` 20.000 դրամ:


6. Գործի համարը` ՎԴ2/7890/03/13, պատասխանող` Գագիկ Ռաֆիկի Հակոբյանի, հասցեն` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Արեգունի, թիվ 2/1 , վարչական ակտի ամսաթիվը և համարը` 26.04.2013թ., 010796, վճարման ենթակա գումարը` 20.000 դրամ:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1

Հեռ..` +374 261 20149

Էլ. փոստ`