Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հա. ԵԷԴ/1202/02/14 քաղաքացիական գործով պատասխանող` Կարեն Համլետի Հակոբյանի դատական ծանուցագիր

20.08.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, դատավոր Երեմ Եսոյան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան,Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35
Գործ հա. ԵԷԴ/1202/02/14
ԴԴ16_____________

ՙ20՚ օգոստոսի 2014թ.

Հա. ԵԷԴ/1202/02/14 քաղաքացիական գործով
պատասխանող` Կարեն Համլետի Հակոբյանին
/ք.Երևան, Անդրանիկի 97 շենք, բն. 36/

Դեռևս 2014 թվականի հուլիսի 10-ի դատարանի գրությամբ Դուք պատշաճ ծանուցվել էիք, որ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում գտնվող ըստ հայցի <<Յունիբանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Գայանե Սամվելի Ալավերդյանի և Կարեն Համլետի Հակոբյանի` պատասխանողներից համապարտության կարգով որպես պայմանագրով սահմանված վարկային պարտավորությունների կատարում` 730 795.80 ՀՀ դրամ գումարի բռնագանձման, սկսած 13.05.2014թ. մինչև պարտավորությունների դադարման օրը պայմանագրի 3.11 կետի համաձայն սահմանված չափից ավելի օգտագործված օվերդրաֆտի /օվերլիմիտի/ նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսների, սկսած 13.05.2014թ. մինչև պարտավորության դադարման օրը պայմանագրի 3.4. և 4.1.4. կետերի համաձայն օվերդրաֆտի սահմանում օգտագործած 500 000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսների բռնագանձման, ինչպես նաև 14 620 ՀՀ դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջների մասին հա. ԵԷԴ/1202/02/14 քաղաքացիական գործով 2014 թվականի օգոստոսի 20-ին, ժամը 11:45-ին նշանակված է դատական նիստ, սակայն Ձեզ ուղարկված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
2014 թվականի օգոստոսի 20-ին, ժամը 11:45-ին նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2014թ-ի հոկտեմբերի 08-ին, ժամը 16:40-ին /դահլիճ N6/, ուստի խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ գործով նշանակված դատական նիստին կամ ապահովել Ձեր ներկայացուցչի պատշաճ ներկայությունը:
Այս առումով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով, Ձեր պատշաճ ծանուցումն ու մասնակցությունը դատական նիստին ապահովելու նպատակով կրկին ուղարկվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և հայցադիմումը կից փաստաթղթերով:
Կից՝ 10.07.2014թ. Ձեզ ուղարկված ԴԴ16/Ե-13430/14 ուղեկցական գրությունը /ծանուցագիրը/, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը և հայցադիմումը՝ 5 թերթից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱԼՖՐԵԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա

Հեռ..` +374 10 576635

Վեբ կայք` http://www.court.am

Էլ. փոստ`