Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/41625/03/13 վճարման կարգադրություն

26.08.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՎԴ/41625/03/13



Վ Ճ Ա Ր Մ Ա Ն Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
07.06.2013թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ա.Դարբինյանս, ծանոթանալով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ՀՀ տրանսպորտային տեսչության հայցադիմումին` «Փարավոն գոլդ» ՍՊ ընկերությունից 20.000 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ վճարման կարգադրություն արձակելու պահանջի մասին.
Պ Ա Ր Զ Ե Ց Ի

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 137.2 -րդ հոդվածի համաձայն` ՀՀ տրանսպորտային տեսչության պետի 05.03.2013 թվականի թիվ 019896 որոշմամբ պատասխանողը ենթարկվել է վարչական պատասխանատվության 20.000 ՀՀ դրամի չափով։
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը դատարանը գտնում է, որ ներկայացված հայցադիմումը վերաբերում է վարչական ակտի հիման վրա որոշակի դրամական գումար բռնագանձելուն և բացակայում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածով նախատեսված` վճարման կարգադրություն արձակելու հայցադիմումը մերժելու հիմքերը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին կետովու 158-րդ հոդվածով և ըստ էության չստուգելով պահանջի հիմքում ընկած վարչական ակտի օրինականությունը, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Մ Է

«Փարավոն գոլդ» ՍՊ ընկերությանը սույն կարգադրությունը ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը`
1. կատարել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ հօգուտ Հայաստանի Հանրապետության վճարելու պահանջը, եթե պահանջը հիմնավորված եք համարում.
2. դատարանին առձեռն կամ փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ) ներկայացնել հակընդդեմ հայց՝ վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե վարչական ակտը համարում եք ապօրինի։
Հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում վեճը քննվելու է հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքին համապատասխան կրելու է դատական ծախսերը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում սույն վճարման կարգադրությունը ստանում է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ և ենթակա է հարկադիր կատարման։


ԴԱՏԱՎՈՐ Ա.ԴԱՐԲԻՆՅԱՆ


Ծանոթություն։ « » ----------------- 2013թ. ստացվել է հակընդդեմ հայց, որի ուժով սույն վճարման կարգադրությունը վերացել է։


ԴԱՏԱՎՈՐ Ա.ԴԱՐԲԻՆՅԱՆ


Ծանոթություն։ Սույն վճարման կարգադրությունը (կարգադրության մասը) « » ---------------- 2013թ. ստացել է գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ։



ԴԱՏԱՎՈՐ Ա.ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/213/

Էլ. փոստ`