Թիվ ՏԴ3 /0242/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցում
27.09.2014
Քաղաքացիական գործ` թիվ ՏԴ3- 0242/02/14
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հայցվոր` <<Ղ-Տելեկոմ>> ՓԲԸ
/ք. Երևան, փող. Արգիշտի 4/1 /
Կից ուղարկվում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ՙՀայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին՚ 26.09.2014թ. որոշումը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ Ձեր հայցն ընդդեմ Գոռ Հովիկի Վանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նախնական դատական նիստում քննության է առնելու 2014թ.դեկտեմբերի 2-ին ժամը16:30-ին դատարանի Նոյեմբերյանի նստավայրում /հասցեն` ք.Նոյեմբերյան,Կամոյի-4, դահլիճ թիվ 2/:
Խնդրվում է ճիշտ նշանակված օրը և ժամին ներկայանալ կայանալիք դատական նիստին /անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում/:
Հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ մինչև դատական նիստի օրը, ժամը 10-ից մինչև 17-ը, ընդմիջման ժամերն են` 13-ից մինչև 14-ը:
Ծանոթություն.
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրա բացակայությամբ:
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 149.8):
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 118):
Հայցվորի կողմից հայցի հիմքը կամ առարկան կարող է փոխվել մինչև դատաքննություն նշանակելը: Դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխությունը, եթե այն բերում է հայցի էության փոփոխության: Հայցի հիմքը կամ առարկան կարող է փոխվել գործը քննող դատարանի առարկայական ընդդատության սահմաններում:
(ՀՀ քաղաքացիական դատավարության օրանսգիրք, հոդված 149.7):
Առդիր` որոշումը ՙ1՚ թերթից:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ն. ՂԱԶԱՐՅԱՆ
Քաղաքացիական գործ ՏԴ3 0242/02/14
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը
դատաքննության նախապատրաստելու մասին
26.09.2014թ. ք. Դիլիջան
ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Ս. Խաչիկյանս քննության առնելով ՙՂ-Տելեկոմ՚ ՓԲԸ-ի ընդդեմ Գոռ Հովիկի Վանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը.
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Հայցադիմումը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15, 87 և 88 հոդվածներով սահմանված պահանջներին, դրա ընդունումը մերժելու, վերադարձնելու հիմքեր չկան:
Միաժամանակ, գործի դատական քննության արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ եմ համարում հրավիրել նախնական դատական նիստ` կողմերին պատշաճ ծանուցելով նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին:
Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90, 144, 149.5, 149.8 հոդվածներով.
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Հայցադիմումն ընդունել վարույթ և սույն գործով նախնական դատական նիստ նշանակել դատարանի Նոյեմբերյանի նստավայրում 2014թ. դեկտեմբերի 2-ին ժամը 16:30-ին:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Դ Ա Տ Ա Վ Ո Ր ՝ Ա.Ս. Խ Ա Չ Ի Կ Յ Ա Ն
Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ,ք.Նոյեմբերյան, Կամոյի-4
Հեռ..` +374 268 27130
Էլ. փոստ`