Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ 2435/02/14 քաղաքացիական գործով պատասխանող «Լեվիդ» ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիր

21.10.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

«Լեվիդ» ՍՊԸ
/ք.Երևան Արշակունյաց 67/
Դատարանի վարությում է գտնվում թիվ ԵԿԴ 2435/02/14 քաղաքացիական գործն ըստ հայցի Թերեզա Հակոբյանի ընդդեմ «Լեվիդ» ՍՊԸ-ի, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի` պայմանագրով վճարված գումարը և հաշվարկված տոկոսները, ինչպես նաև պայմանագրային պարտավորությունների թերի կատարման հետևանքով գոյացած պարտավորությունները հայցվորի պարտավորությունների մարմանն ուղղելու, անշարժ գույքերը գրավադրումից հանելու և առուվաճառքի հիմնական պայմանագրեր կնքել պարտավորեցնելու պահանջի մասին։
Տեղեկացնում ենք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակված է 2014 թվականի նոյեմբերի 21-ին ժամը 15։30-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 7 դահլիճ)։
Նշված օրը և ժամին Դուք կանչվում եք Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող։
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը՝ պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով։

Հասցե` ք. Երևան, Տիգրան Մեծի 23/1

Հեռ..` +374 10 299450

Էլ. փոստ`