Թիվ ԼԴ4/0264/02/14 քաղաքացիական գործով պատասխանող Համլետ Գալոյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
21.10.2014
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀԱՄԼԵՏ ՄԱՔՍԻՄԻ ԳԱԼՈՅԱՆԻՆ
(Հասցե` ՀՀ, քաղաք Սպիտակ, Ս.Ավետիսյան 19 /11 )
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ա. Աթաբեկյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Հերմինե Նազարյանի ընդդեմ Համլետ Գալոյանի` ալիմենտի պարտքի գումարի բռնագանձման և ալիմենտի գումարի չափը փոփոխելու պահանջի մասին, հետաձգվել և նշանակվել է 2014 թվականի դեկտեմբերի 18-ին ժամը 11:30-ին (նիստերի դահլիճ թիվ 1):
Դուք որպես պատասխանող հրավիրվում եք մասնակցելու դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ կետը սահմանում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:
Ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին և գործին մասնակցող այլ անձանց հայտնել գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերը ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ե.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ներկայացեք անձնագրով և սոց. քարտով:
Հասցե` քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբ. 10
Հեռախոս` 0255/2-22-03/
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Սպիտակ, Ալ.Մանուկյան 2/10
Հեռ..` +374 255 22203
Էլ. փոստ`