Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/2210/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

30.10.2014

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78 հոդված

Պատասխանող` Արմեն Մալխասյանին
ք.Գյումրի, Վարդ Բաղ 1մ/շ, 2թ/ղ, շենք 4, բն. 3

Հայտնվում է, որ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Արմեն Մալխասյանի` վճարային քարտերի վարկավորման կանոնների և պայմաններին համապատասխան վարկային պայմանագրով պարտքն ամբողջությամբ բռնագանձելու պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ:
Թիվ ՇԴ/2203/02/14 քաղաքացիական գործի քննությունը նշանակվել է 2014թ-ի նոյեմբերի 18-ին, ժամը 12:00-ին:
Խնդրվում է նշված օրը ներկայանալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան հետևյալ հասցեով.
ք.Գյումրի, Անկախության 7, թիվ 6 դատական նիստերի դահլիճ:
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն Դուք, որպես պատասխանող, պարտավոր եք հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո, երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն, Դուք իրավունք ունեք դատարանին խնդրել վեճը լուծելու Ձեր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված լինելու դեպքում Ձեր չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Կից ուղարկվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.09.2014թ. հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և ծանուցագիրը « 5 » թերթից: Հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Ներկայանալ անձնագրով.

ԴԱՏԱՎՈՐ`Մ.ԳԵՎՈՐԳՅԱՆ
Դատավորի օգնական` Գ. Հակոբյան

Հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374 312 51025

Էլ. փոստ`