Թիվ ՇԴ/2047/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
30.10.2014
Պատասխանող` Ժանետա Աղանյանին
ք.Գյումրի Գ. Նժդեհի փողոց, շենք 8, բն. 66
Հայտնվում է, որ որ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Ժանետա Աղանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ:
Թիվ ՇԴ/2047/02/14 քաղաքացիական գործի դատական քննությունը նշանակված է 2014թ-ի նոյեմբերի 25-ին, ժամը 1455-ին:
Խնդրվում է նշված օրը ներկայանալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան հետևյալ հասցեով.
ք.Գյումրի, Անկախության 7, թիվ 6 դատական նիստերի դահլիճ:
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն Դուք, որպես պատասխանող, պարտավոր եք հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո, երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն, Դուք իրավունք ունեք դատարանին խնդրել վեճը լուծելու Ձեր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված լինելու դեպքում Ձեր չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Ներկայանալ անձնագրով.
ԴԱՏԱՎՈՐ`Մ.ԳԵՎՈՐԳՅԱՆ
Դատավորի օգնական` Գ. Հակոբյան
Հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7
Հեռ..` +374 312 51025
Էլ. փոստ`