Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՆԴ 1629/02/10 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.02.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

Արտակ Կարենի Մարգարյանին
(ք. Երևան, Բաղյան 2-րդ նրբ. 1 շ., բն. 36)

Դատարանի վարույթում քննված թիվ ԵԱՆԴ 1629/02/10 քաղաքացիական գործով 22.12.2014թ. ստացվել է ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ ՓԲ ընկերության ներկայացուցիչ Լևոն Օհանյանի դիմումը` Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 16.03.2011թ. թիվ ԵԱՆԴ 1629/02/10 վճռի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու և կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ:
Դիմումը քննության առնելու համար հաջորդ դատական նիստը նշանակվել է 2015թ. մարտի 18-ին, ժամը 17:30-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` ք. Երևան, Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքևխվյան 20 հասցեում (2-րդ հարկ, թիվ 5 նիստերի դահլիճ):
Դուք անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում եք 2015թ. մարտի 18-ին, ժամը 17:30-ին նշանակված դատական նիստին:
ՙԴատական ակտերի հարկադիր կատարման մասին՚ ՀՀ օրենքի 24 հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պահանջատիրոջ և պարտապանի չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:


Դատավորի օգնական` Լ.Օրդինյան

Հասցե` ք.Երևան, Գյուլիքևխվյան 20

Հեռ..` +374 10 673628

Էլ. փոստ`