Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/4114/05/14 վարչական գործով դատական ծանուցագիր

17.04.2015

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք. Երևան, Գ,Նժդեհի 23
№ ԴԴ-9-Ե ––––––––––––––
«23»Մարտի 2015թ.


Թիվ ՎԴ/4114/05/14 վարչական գործով
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանին
Հասցեն` ք.Երևան, Կոմիտասի պ., շ. 38, բն. 18

Ձեզ է ուղարկվում թիվ ՎԴ/4114/05/14 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 20.03.2015 թվականի որոշումը՝ վարչական գործը դատաքննության նշանակելու մասին։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ։
Գործի քննությունը նշանակված է 2015 թվականի մայիսի 13-ին` ժամը 15։30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Մ.Մելքումյան (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 103)։
Դատական նիստին ապահովել ներկայացուցչի մասնակցությունը անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, լիազորագիր և այլն)։


Առդիր` «1» թերթ։

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա.ՄԱՅԻԼՅԱՆ



ՎԴ/4114/05/14


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.03.2015թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Մ.Մելքումյանս՝ ուսումնասիրելով Սուսաննա Ներսեսյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, երրորդ անձ Սերյոժա Պողոսյանի՝ նոտարի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց

Սուսաննա Ներսեսյանը, դատարան ներկայացրած հայցադիմումով խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի գործողությունները և որպես դրա հետևանք՝ անվավեր ճանաչել 15.04.2014 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 3315 վկայագիրը։
Հայցվորը միջնորդել է տարաժամկետել պետական տուրքի վճարումը և դրան անդրադառնալ վճռով, քանի որ չի աշխատում և ֆինանսապես ի վիճակի չէ վճարելու այն։
ՀՀ վարչական դատարանի 19.08.2014 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումը տարաժամկետելու մասին միջնորդությունը բավավարավել է և հայցադիմումը ընդունվել է վարույթ։
Նկատի ունենալով, որ նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող գործողությունները՝ դատարանը գտնում է, որ գործը պատրաստ է դատաքննության նշանակելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 127-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով` դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ՎԴ/4114/05/14 վարչական գործն ըստ հայցի Սուսաննա Ներսեսյանի ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, երրորդ անձ Սերյոժա Պողոսյանի՝ նոտարի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին, նշանակել դատաքննության՝ 2015 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

ԴԱՏԱՎՈՐ Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /278/

Էլ. փոստ`