Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հրապարակային ծանուցում թիվ ԵԴ/18640/02/21 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին

14.12.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


Պատասխանողª Անի Տիգրանի Ալեքսանյանին
/ք. Երևան, Մոլդովական փ., 28 շ., բն. 46/

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, ուղարկվում են ըստ հայցի ՙՅուքոմ՚ փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ պատասխանող Անի Տիգրանի Ալեքսանյանի` գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ հայցադիմումի օրինակը և կից փաստաթղթերը:
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն, պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը,
2) գործի համարը,
3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը,
4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը),
5) հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը,
6) հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը,
7) պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը,
8) հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:
3. Պատասխանում կարող են նշվել՝
1) վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը.
2) այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված.
3) պատասխանողի միջնորդությունները.
4) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար.
5) էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ:
4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե դրանք նախկինում տվյալ գործով չեն ներկայացվել: Ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում պատասխանը համարվում է չներկայացված, եթե նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը չի հաստատում պատասխանը, կամ չի ներկայացվում ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթ:
5. Պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը և ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Եթե պատասխանին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումի պատասխանին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելը հավաստող ապացույցներ:
6. Պատասխանին կից սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացնել պատասխանի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ:

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-24-48-47

Էլ. փոստ`