Թիվ ԼԴ/5022/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
03.01.2022
հայցվոր` Ալլա Խաչատուրի Աբրահամյանին
հասցեն` ք.Գյումրի, Արամ Խաչատրյան 8 շենք, 18 բն.
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Ալլա Խաչատուրի Աբրահամյանի ընդդեմ Միքայել Արամի Տեր-Հարությունյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ Արամ Միշայի Տեր-Հարությունյանի և Կարեն Արամի Տեր Հարությունյանի` ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 16․02.2022 թվականին, ժամը 10:50-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ի․ԱՍԱՏՐՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`