Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/6904/05/22 վարչական գործը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակլու մասին որոշում

28.02.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/6904/05/22

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«22» դեկտեմբերի 2022թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ` Դատարան)` նախագահությամբ դատավոր Վարազդատ Միքաելյանի, քննարկելով ըստ հայցի Հայաստանի Հանրապետության լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն ընդդեմ «ԲԴ ՌԻԹԵՅԼ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Սերոբ Արամի Դայանի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, վարչական գործը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակելու հարցերը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Դատարանի վարույթում է գտնվել վարչական գործն ըստ հայցի Հայաստանի Հանրապետության լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն ընդդեմ «ԲԴ ՌԻԹԵՅԼ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Սերոբ Արամի Դայանի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 21.11.2022 թվականի թիվ ՆՀ-337-Ա հրամանագրով դատավոր Ռաֆիկ Խանդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:
Սույն վարչական գործը 07.12.2022 թվականին մակագրվել է Դատարանի դատավոր Վարազդատ Միքաելյանին:
Ուսումնասիրելով սույն վարչական գործը՝ Դատարանն եզրահանգում է, որ վարչական գործն անհրաժեշտ է ընդունել վարույթ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին:
Տվյալ դեպքում, Դատարանը սույն վարչական գործը համարում է դատաքննության նախապատրաստված և գտնում է, որ այն պետք է նշանակել դատաքննության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասով, 123-րդ հոդվածով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով, Դատարանը՝

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վարչական գործն ըստ հայցի Հայաստանի Հանրապետության լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն ընդդեմ «ԲԴ ՌԻԹԵՅԼ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Սերոբ Արամի Դայանի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, ընդունել վարույթ և նշանակել դատաքննության՝ 06.04.2023 թվականին, ժամը 11:30-ին՝ ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում (ք. Երևան, փող. Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 12):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։


ԴԱՏԱՎՈՐ՝ ՎԱՐԱԶԴԱՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ













Պատասխանող՝ «ԲԴ ՌԻԹԵՅԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի
տնօրեն Սերոբ Արամի Դայանին
(ք. Երևան, Դեմիրճյան փ., 18 տ.)

Ձեզ ուղարկվում է ՀՀ վարչական դատարանի 22.12.2022 թվականի «Վարչական գործը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակելու մասին» որոշումը՝ «2» թերթից:
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Միաժամանակ, հայտնվում է, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Վ. ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ








Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`