Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/50989/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Սամվել Ալբերտի Գրիգորյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

24.03.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), ուսումնասիրելով ըստ հայցի Ինգա Յուրիի Ավակիմյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Սամվել Ալբերտի Գրիգորյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ ամուսնալուծության պահանջի մասին, քաղաքացիական գործով արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ,

ՈՐՈՇԵՑ

1. Ըստ հայցի Ինգա Յուրիի Ավակիմյանի ընդդեմ Սամվել Ալբերտի Գրիգորյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին, քաղաքացիական գործով կիրառել արագացված դատաքննություն:
2. Քաղաքացիական գործով ըստ հայցի Ինգա Յուրիի Ավակիմյանի ընդդեմ Սամվել Ալբերտի Գրիգորյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին, եզրափակիչ դատական ակտը հրապարակել 25.04.2023 թվականին, դատական իշխանության պաշտոնական կայքում` դատական ակտը տեղադրելու միջոցով (www.court.am, www.datalex.am):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`