Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/0174/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր

13.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ



ԵՐՐՈՐԴ ԱՆՁ Արմիկ Հակուպյանսին
Հասցե՝ ք.Երևան, Արաբկիր 29 փողոց, 1շենք, թիվ 1 բնակելի տուն

ՀՀ վարչական դատարանի /դատավոր Աննա Դիլբարյան/ վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Նարեկ Դավիթի Երիցյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Յուրիկ Մելքոնյան, Գագիկ Յուրիկի Մելքոնյան, Միքայել Մելքոնյան, Աշխեն Սարիբեկյան, Արմիկ Հակուպյանս՝ համադրվող գույքի մասով ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 07.07.2006 թվականի թիվ 2186681 սեփականության իրավունքի վկայականով հավաստվող իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասին:
ՀՀ վարչական դատարանը նշված գործով հրավիրել է նախնական դատական նիստ, որը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 4-ին, ժամը 11:00-ին:
Նախնական դատական նիստին մասնակցելու համար Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան՝ որպես երրորդ անձ:
Ներկայանալու վայրը՝ ՀՀ վարչական դատարան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, թիվ 4 դահլիճ:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 49-48-19 /252/

Էլ. փոստ`