Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ2/41472/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի, 5-րդ մասի համաձայն

Երվանդ Նազարյանին
/ՀՀ ք. Երևան, Ավան Իսահակյան թաղ., 3/2 շենք, 4 բն./

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նախնական դատական նիստ է նշանակվել 2024թ ապրիլի 18-ին, ժամը 14:20-ին քաղաքացիական գործով ըստ հայցի Ժիրայր Նազարյանի ներկայացուցիչ Աննա Կարապետյանի ընդդեմ Արթուր Նազարյանի, Հայաստան Նազարյանի և Երվանդ Նազարյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքից հայցվորի բաժինը որոշելու և առանձնացնելու, բաժինն առանձնացնելու անհնարինության դեպքում հայցվորի բաժնի արժեքը վճարելու, դրա անհնարինության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու՝ ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև՝ նրանց բաժիններին համաչափ պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք` որպես պատասխանող ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /Աջափնյակ նստավայր-2, ք.Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դահլիճ 4/:
Ձեզ է ուղարկվում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 07.03.2024 թվականի որոշումը` նախնական դատական նիստ նշանակելու մասին:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ՀՀ ք. Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ

Հեռ..` 511813/408/

Էլ. փոստ`