Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍԴ1/0423/02/23 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին նուցում 95-րդ հոդվածի 6-րդ

14.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Դիմումի քննության ելքով շահագրգիռ անձիք՝
Ռաիսա Ալեքսանի Մկրտչյանին
Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Սիսական փ., տուն 2


Քաղաքացիական գործ՝ թիվ ՍԴ1/0423/02/23

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսւոհետ՝ նաև Օրենսգիրք) 199-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն կից ուղարկվում է «Դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձ ներգրավելու մասին» ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 14․03․2024 թվականի որոշումը և գործով ներկայացված դիմումի պատճենը:
Պարզաբանվում է, որ դուք՝ որպես Դիմումի քննության ելքով շահագրգռված անձ, իրավունք ունեք
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ,
2) հայտնելու բացարկ,
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը,
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին,
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին,
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու ձեր փաստարկները և դիրքորոշումը,
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
Միաժամանակ հայտնում եմ, որ թիվ ՍԴ1/0423/02/23 քաղաքացիական գործով նշանակվել է ևս մեկ դատական նիստ՝ 11․04․2024 թվականին, ժամը 11։30-ին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցեն` ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Գ. Նժդեհի 6):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով: Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Սիսիան Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 02833220

Էլ. փոստ`