Թիվ ԼԴ/7725/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
14.03.2024
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, հեռ. (0322) 2-40-31, lori@court.am
Քաղաքացիական գործ
ԼԴ/7725/02/22
Ամալյա Արտիկի Աղաջանյանին
Լոռու մարզ, գ. Եղեգնուտ, 4 փող., տուն 40
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (դատավոր՝ Ե. Առաքելյան) թիվ ԼԴ/7725/02/22 քաղաքացիական գործով (ըստ հայցի Ժորա Պարույրի Մարգարյանն ընդդեմ Ամալյա Արտիկի Աղաջանյանի, իրավասու մարմիններ՝ Լոռու մարզի Փամբակ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ երեխայի հետ շփման կարգ սահմանելու պահանջի վերաբերյալ) հրավիրվել է նախնական դատական նիստ, որը տեղի կունենա Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 03․04․2024թ.՝ ժամը «15։10»-ին (հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մ. Գոշի 6, դատական նիստերի դահլիճ թիվ 2)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ․ ԲԱՂՐԱՄՅԱՆ
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` (0322) 2-40-31
Էլ. փոստ`