Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ2/37803/02/23 քաղաքացիական գործով պարտապան <<Սասստեքս>> ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիր

14.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), ուսումնասիրելով ըստ ըստ դիմումի <<Թիմդրես Դրավա>> ՍՊԸ-ի (այսուհետ` նաև Դիմող)` դատական ակտերը ճանաչելու և կատարման թույլատրելու պահանջի մասին, քաղաքացիական գործի նյութերը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործով ըստ դիմումի <<Թիմդրես Դրավա>> ՍՊԸ-ի՝ դատական ակտերը ճանաչելու և կատարման թույլատրելու պահանջի մասին, քաղաքացիական գործի քննությունը նշանակել 18.04.2024 թվականին, ժամը` 10:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`