Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/36257/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Թիվ ԵԴ/36257/02/20 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

Երրորդ անձ՝ Գոհարիկ Վազգենի Բաբայանի
իրավահաջորդ՝ Սուրեն Արամի Գաբրիելյանին
ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 2 թաղամաս, 7 շենք, բնակարան 71

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ս. Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Լևոն Արժանիկի Զաքոյանի ընդդեմ Վազգեն Սուրենի Գաբրիելյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ Գոհարիկ Վազգենի Բաբայանի իրավահաջորդ՝ Սուրեն Արամի Գաբրիելյանի, Լուսինե Սուրենի Գաբրիելյանի և Միհրան Սուրենի Գաբրիելյանի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Սույնով տեղեկացվում է, որ վերոնշյալ քաղաքացիական գործով դատական նիստ է հրավիրվել 2024 թվականի ապրիլի 18-ին, ժամը 15:40-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի թիվ 9 դահլիճ, հեռ. 51-18-13), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին՝ նշանակված ժամից 15 րոպե շուտ:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`