Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԿԴ/15164/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ


Քաղաքացիական գործ`
ԿԴ/15164/02/23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.03.2024թվական քաղաք Հրազդան

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ`

նախագահությամբ դատավոր Աննա Արզումանյանի
քարտուղարությամբ Վարդուհի Մկրտչյանի

մասնակցությամբ
հայցվորի ներկայացուցիչ Արփինե Պետրոսյանի
(լիազորագիր՝ տրված 01.12.2023 թվականին, երեք տարի ժամկետով,
փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 2522)

դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Ալվինա Հարությունյանի ընդդեմ Արման Կարապետյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը
Ալվինա Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ դատարան) ընդդեմ Արման Կարապետյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին:
Դատարանը 20.12.2023 թվականին որոշում է կայացրել հայցադիմումն ընդունել վարույթ:
Որոշումը օրենսգրքով սահմանված ժամկետում ուղարկվել է գործին մասնակցող անձանց:
Պատասխանողն այն ստացել է (դատավարական փաստաթղթերը համարվել են հանձնված «ստացված») 15.01.2024 թվականին:
Պատասխանողի կողմից օրենքով սահմանված կարգով հայցադիմումի պատասխան դատարան չի ներկայացվել:
Դատարանը 01.02.2024 թվականին որոշում է կայացրել նախնական դատական նիստ հրավիրել 11.03.2024 թվականին, ժամը 14։10-ին:

2. Հայցվորի պահանջը.
Հայցվոր Ալվինա Հարությունյանի ներկայացուցիչ Արփինե Պետրոսյանը հայցադիմումով դատարանին խնդրել է լուծել Ալվինա Սիմոնի Հարությունյանի և Արման Էդիկի Կարապետյանի 15.02.2016 թվականի, Աբովյանի ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից թիվ 65 համարի տակ գրանցված ամուսնությունը:
11.03.2024 թվականի նախնական դատական նիստին հայցվոր Ալվինա Հարությունյանի ներկայացուցիչ Արփինե Պետրոսյանը պնդեց հայցապահանջը, չառարկեց գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ։

3.Պատասխանողի փաստարկները, իրավական դիրքորոշումը.
Պատասխանող Արման Կապապետյանը ծանուցված լինելով նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին, նախնական դատական նիստին չի ներկայացել:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասով, գործը քննել է ծանուցված պատասխանող Արման Կապապետյանի բացակայությամբ:

4. Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ: Սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում դատարանը պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ, իսկ 4-րդ կետով նախատեսված դեպքում՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում, բացառությամբ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով պարզեցված վարույթ կիրառելու դեպքերի, որոնց պարագայում եզրափակիչ դատական ակտը կայացվում և հրապարակվում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից երեք ամսվա ընթացքում:
Սույն գործով պատասխանողը չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացրել հակընդդեմ հայց։ Դատարանի կողմից ապացուցման բեռ չի բաշխվել։
Ելնելով վերը նշված իրավադրույթներից և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը պատասխանողը չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացրել հակընդդեմ հայց, դատարանն արձանագրում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 294-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հիմքերը:
Հետևաբար, դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործը պետք է քննել պարզեցված վարույթի վարգով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ, 297-րդ, 298-րդ, 300-րդ, 361-րդ հոդվածներով, դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի Ալվինա Հարությունյանի ընդդեմ Արման Կարապետյանի՝ ամուսնալուծության պահանջի պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
2. Դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակել 2024 թվականի ապրիլի 29-ին:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:



ԴԱՏԱՎՈՐ Ա. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 13 փողոց, 1/1

Հեռ..` +374 222 2-69-26

Էլ. փոստ`