Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ4/0129/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, հեռ. (0322) 2-40-31, lori-dataran@mail.ru


Քաղաքացիական գործ
ԼԴ4/0129/02/23

Երրորդ անձ Անուշ Նորայրի Մանուկյանին
Լոռու մարզ, գ․ Ջրաշեն, 8 փող․, 14 նրբ․, տուն 5

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (դատավոր՝ Ե. Առաքելյան) թիվ ԼԴ4/0129/02/23 քաղաքացիական գործով (ըստ հայցի «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Գոհարիկ Հայկազի Սարգսյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Աշոտ Նորայրի Մանուկյան, Սերժիկ Նորայրի Մանուկյան, Անուշ Նորայրի Մանուկյան, Նորայր Սերգեյի Մանուկյան՝ Գոհարիկ Հայկազի Սարգսյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքից վերջինիս բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ այն համասեփականատերերի կողմից գնելու անհամաձայնության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի վերաբերյալ) հրավիրվել է նախնական դատական նիստ, որը տեղի կունենա Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 05․04․2024թ.՝ ժամը «10։30»-ին (հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մ. Գոշի 6, դատական նիստերի դահլիճ թիվ 2):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Մ. ԽԱՉԻԿՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` (0322) 2-40-31

Էլ. փոստ`