Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ1/0002/02/24 քաղաքացիական գործով պատասխանող Սինամ Տիգրանի Ուսուբյանին վերաբերյալ հրապարակային ծանուցում

19.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Թիվ ԱՎԴ1/0002/02/24 քաղաքացիական գործով պատասխանող Սինամ Տիգրանի Ուսուբյանին
Հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, գ. Արալեզ, Կոմիտասի փող., 23 տուն


Տեղեկացնում ենք, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ․ Սարգսյանի վարույթում գտնվող թիվ ԱՎԴ1/0002/02/24 քաղաքացիական գործով ըստ հայցի Սեդրակ Սերյոժայի Սարգսյանի ընդդեմ Մամե Սիաբանդի Ուսուբյանի, Սինամ Տիգրանի Ուսուբյանի, Նինել Մամեի Ուսուբյանի, Նիգրան Մամեի Ուսուբյանի, Մարինե Մամեի Ուսուբյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին նախնական դատական նիստ է նշանակվել 2024 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 15։30-ին, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վայք նստավայրում (հասցե՝ ք. Վայք, Ջերմուկի խճուղի թիվ 8, նիստերի դահլիճ թիվ 1):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթով):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:
Ի գիտություն․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա․ ՎԱՐԴԱՆՅԱՆ





Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք․ Վայք, Ջերմուկի խճուղի 8

Հեռ..` 0 282 32 24

Էլ. փոստ`