Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ4/0023/02/24 քաղաքացիական գործով երրորդ անձ՝ Լևոն Սոսի Սարգսյանի վերաբերյալ հրապարակային ծանուցում

19.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Թիվ ԱՎԴ4/0023/02/24 քաղաքացիական գործով երրորդ անձ՝ Լևոն Սոսի Սարգսյանին
Հասցե՝ ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Մոմիկի փող․, 2 շենք, 3 բն.


Տեղեկացնում ենք, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ․ Սարգսյանի վարույթում գտնվող թիվ ԱՎԴ4/0023/02/24 քաղաքացիական գործով ըստ հայցի «Ֆինքա» ՈւՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Սոս Սուրենի Սարգսյանի, Նունե Արիսի Գևորգյանի, երրորդ անձինք՝ Լևոն Սոսի Սարգսյանի, Լիաննա Սոսի Սարգսյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքերից պարտապանների բաժինն առանձնացնելու, դրանց անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին նախնական դատական նիստ է նշանակվել 2024 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 16։30-ին, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վայք նստավայրում (հասցե՝ ք. Վայք, Ջերմուկի խճուղի թիվ 8, նիստերի դահլիճ թիվ 1):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթով):
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am կայքից:
Ի գիտություն․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 7-րդ օրն անձը համարվում է ծանուցված:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա․ ՎԱՐԴԱՆՅԱՆ





















Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք․ Վայք, Ջերմուկի խճուղի 8

Հեռ..` 0 282 32 24

Էլ. փոստ`