Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/0257/05/23 վարչական գործով դատական ծանուցագիր:

19.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

0026, ք. Երևան, Գարեգին Նժդեհի փող. 23, հեռ.՝ (+37410)-49-48-07 216
ԴԴ-9-Ե-___________ 0026 ք.Երևան, Գ.Նժդեհի 23
Վարչական գործ թիվ ՎԴ/0257/05/23 «26» փետրվարի 2024թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Երրորդ անձ՝ Գագիկ Հովսեփյանին
(ք. Երևան, Եկմալյան 1 փ., հ. 10 տուն)



Դուք, որպես երրորդ անձ, հրավիրվում եք ըստ հայցի «Վան Բիզնես Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Գագիկ Հովսեփյան, Ալբերտ Հովսեփյան, Կարապի Լիճ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ Երևանի քաղաքապետարանի 15.11.2022 թվականի թիվ 01/18-Դ-87659-2033 շինարարության թույլտվությունն ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով նշանակված նախնական դատական նիստին, որը տեղի է ունենալու 11.04.2024 թվականին, ժամը 15:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 12):
Միաժամանակ, տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Բացի այդ, հայտնվում է, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Վ. ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010-494807 /216/

Էլ. փոստ`