Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/30728/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

21.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

ԵԴ2/30728/02/23
Հունան Սահակյանին,
Հասցե՝ ք. Երևան, Տարոնցի 1,



ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս վարույթում է քննվում թիվ ԵԴ2/30728/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Ասյա Պավելի Շահնազարյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ հայցվորի կողմում՝ Տիգրան Գուրգենի Այվազյան ընդդեմ պատասխանող «Հախվերդյան-Շինմոնտաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, երրորդ անձինք՝ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲ ընկերություն՝ ընդհանուր ժողովի որոշումներն անվավեր ճանաչելու և դրանցով պայմանավորված հետևանքները վերացնելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
Տվյալ դեպքում, Դատարանը նկատի ունենալով, որ կայացվելիք դատական ակտը անխուսափելիորեն կարող է ազդել Ձեր իրավունքների և պարտականությունների վրա, Դուք տեղեկացվում եք վերը նշված քաղաքացիական գործի քննության վերաբերյալ, միևնույն ժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ Դուք իրավունք ունեք վերոնշյալ գործով միջնորդություն ներկայացնել Դատարան՝ Ձեզ որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու մասին:
Սույն քաղաքացիական գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 2024 թվականի մայիսի 3-ին, ժամը՝ 16:30, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում հասցե՝ ք. Երևան, Հ. Ներսիսյան 10։


ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ


Հասցե` ք. Երևան, Հ. ներսիսյան 10

Հեռ..` ..

Էլ. փոստ`