Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վարչական գործ թիվ ՎԴ/0247/05/22 Պատասխանող Կենտրոնական բժշկական հանձնաժողովին /p. Երևան, Բաբայան 6/

22.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Դուք կրկին հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան նախնական դատական նիստի՝ թիվ ՎԴ/0247/05/22 վարչական գործով ըստ հայցի Մովսես Վանուշի Սարգսյանի ընդդեմ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի, երկրորդ պատասխանող՝ ՀՀ պաշտպանության նախարարության՝ պատասխանողի` 24.12.2021թ. եզրակացությունն անվավեր ճանաչելու և հայցվորին զինվորական ծառայությանը ոչ պիտանի ճանաչելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին:
Սույն գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի մարտի 27-ին, ժամը 11:40-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի շենքում, հասցե՝ ք. Երևան, Գ.Նժդեհի 23, թիվ 16-րդ դատական նիստերի դահլիճ:
Ծանոթություն, Չներկայանալու հետևանքները
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն`
-Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելու և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա,որը վերադարձվում է դատարանին:
Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` +37410-494-807/218/

Էլ. փոստ`