թիվ ՇԴ3/2935/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
24.03.2024
Պատասխանող՝ Վաղինակ Գվիդոնի Սիմոնյանին
(հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, Անի համայնք, գ.Սառնաղբյուր, 17 փող., տուն 22)
Տեղեկացվում է, որ թիվ ՇԴ3/2935/02/21 քաղաքացիական գործի կասեցված վարույթը վերսկսվել է և գործով նշանակվել է նախնական դատական նիստ՝ 2024 թվականի ապրիլի 30-ին, ժամը 14:15-ին, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք.Մարալիկ, Հրանտ Շահինյան 198, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
Խնդրվում է նշված օրը ներկայանալ դատական նիստին, անձը հաստատող փաստաթղթով, /ներկայացուցչի դեպքում՝ նաև լիազորագրով/:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ՍԱՐՈՅԱՆ
Դատավորի օգնական` Լ. Գրիգորյան
Հասցե` Շիրակի մարզ, ք․ Արթիկ, Բաղրամյան 40
Հեռ..` 0244/5-53-04
Էլ. փոստ`