Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԿԴ/15131/02/23 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

25.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոտվածի 6-րդ մաս


Հայցվոր՝ Յունիվերսալ Կրեդիտ ՈՒՎԿ ՍՊԸ-ի
Ներկայացուցիչ՝ Հարություն Մելքոնյան
ք. Երևան, Չարենցի 1, 2-րդ հարկ, 213 սենյակ

Պատասխանող՝ Մերի Խորենի Ղազարյանին
ՀՀ Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, 4 մկր․ 18 շ․ 29 բն․


Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն․Թորոսյանիս վարույթում է քննվում թիվ ԿԴ/15131/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Յունիվերսալ Կրեդիտ ՈՒՎԿ ՍՊ ընկերության ընդդեմ Մերի Խորենի Ղազարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Տեղեկացվում եք, որ սույն քաղաքացիական գործով 12.04.2024 թվականին ժամը 17։30-ին նշանակվել է դատական նիստ՝քաղաքացիական գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդության քննության նպատակով, որը տեղի կունենա ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Աբովյան քաղաքի նստավայրում (հասցե՝ք․Աբովյան, Կոտայքի փողոց 8 շենք, նիստերի դահլիճ թիվ 3)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝գործի վարույթը կարճելու մասին դատական ակտով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման և հայցի ապահովման միջոցների վերացման հարցերը:
Նույն հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի համաձայն՝գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, բացառությամբ այն դեպքի, երբ սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով գործի վարույթը կարճելուց հետո դատարանը մերժել է արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը:
Եթե հայցվորը դատական նիստից դուրս ներկայացնում է պահանջներից հրաժարվելու մասին գրավոր միջնորդություն, ապա առաջին ատյանի դատարանը միջնորդությունն ստանալու պահից տասնօրյա ժամկետում հրավիրում է դատական նիստ` պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ պնդում է պահանջներից հրաժարվելու իր միջնորդությունը կամ պատշաճ տեղեկացված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր կամ նույնականացման քարտ), իսկ ներկայացուցչի դեպքում նաև լիազորությունները (կամ պաշտոնեական դրությունը) հաստատող փաստաթղթով։
Տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները և այլ անձինք սույն օրենսգրքով նախատեսված գրավոր փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն և այլն) կարող են դատարան ներկայացնել առձեռն, էլեկտրոնային եղանակով կամ փոստով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենսգրքով նախատեսված փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն և այլն) կարող են ներկայացվել «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով:
Էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերին կցվող փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` սկանավորված տարբերակով, իսկ պետական տուրքի վճարման անհրաժեշտության դեպքում այն վճարվում է պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով:
Էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերին հասարակ լիազորագիրը կցվում է էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված, իսկ նոտարական վավերացմամբ լիազորագիրը` պատճենի տեսքով` առցանց եղանակով դատարանին դրա իսկությունն ստուգելու հնարավորություն տվող գաղտնագրի արտացոլմամբ կամ էլեկտրոնային բնօրինակով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի պահանջը չկատարելու դեպքում դատարանը չի քննարկի ներկայացված դատավարական փաստաթուղթը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-4-րդ մասերի համաձայն՝ Դատական նիստից դուրս ներկայացված միջնորդությունն ստորագրում է այն ներկայացնող գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած միջնորդությանը կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե այն գործում բացակայում է: Դատական նիստից դուրս միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է միջնորդությանը կցել տվյալ միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ կամ միջնորդության մեջ ներկայացնել այդ փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի և այն միջնորդությունների, որոնց միջոցով գործին մասնակցող անձն իրականացնում է իր իրավունքները, և որոնք չեն ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա:

Դատական նիստում գրավոր միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց տրամադրել միջնորդության և դրան կից փաստաթղթերի պատճենները:
Սույն օրենսգրքի 2-4-րդ մասերի պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված միջնորդությունը չի քննարկվում:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա․ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ք․ Աբովյան, Կոտայքի փողոց 8 շենք

Հեռ..` +374-222-2-01-63

Էլ. փոստ`