Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցագիր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի հրապարակային ծանուցում թիվ ԵԴ/31912/02/19 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

26.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


Սերգեյ Սաղումյանին
(ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Տարոն 2ՔՇՀ 3, 95շ., բն.5)

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)



ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Կ.Համբարձումյան, դատավորներ՝ Ն.Մարգարյան, Ա.Մխիթարյան) 16.02.2024 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵԴ/31912/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի Հայկ Սարգսյանի ընդդեմ «Տեսակետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Սերգեյ Սաղումյանի՝ վիրավորանքի և զրպարտության միջոցով պատիվը, արժանապատվությանը հասցված վնասի հատուցման պահանջի մասին, ՀՀ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 06.10.2023 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշման դեմ Հայկ Սարգսյանի ներկայացուցիչ Արփինե Հայրապետյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Սերգեյ Սաղումյանի վերջին հայտնի բնակության վայրի հասցեն է՝ ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Տարոն 2ՔՇՀ 3, 95շ., բն.5 հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (321):

Դատավորի օգնական` Ն.Պապոյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 374 10 4948 11 321

Էլ. փոստ`