Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԴ1/0021/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող՝ <<ԱԼԱԳՅԱԶԻ ԴԱՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ>> ՍՊԸ-ին
Ք. Վաղարշապատ, Նար-Դոսի փ., 1, 20

Հայտնում ենք, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Մելքոնյանի վարույթում քննվող թիվ ԱՐԴ1/0021/02/23 քաղաքացիական գործով, ըստ հայցի՝ Վարդան Ռազմիկի Գաբրիելյանի ընդդեմ <<ԱԼԱԳՅԱԶԻ ԴԱՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ>> ՍՊԸ-ի, Տիգրան Ռազմիկի Գաբրիելյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին հերթական դատական նիստը նշանակվել է 23.04.2024թ., ժամը՝ 10:00-ին, ք. Էջմիածին, Կամո 15:
Խնդրում ենք հերթական դատական նիստին ապահովել Ձեր մասնակցությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`

1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ք. Էջմիածին,Գր. Լուսավորիչ 15

Հեռ..` +374-231-5-27-38

Էլ. փոստ`