Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/11194/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Գործ հա. ԵԴ/11194/02/21
ԴԴԱ-8/Ե-
16.01.2024թ.



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


Հայցվոր՝ <<Լոկատոր>> ՓԲԸ-ի
ներկայացուցիչ Դավիթ Դավթյանին
ՀՀ, ք. Երևան, Չարենցի 1, 101 գրասենյակ

Պատասխանող՝ Երևանի քաղաքապետարանին
ՀՀ, ք. Երևան, Արգիշտի 1

Ծանուցվում եք այն մասին, որ թիվ ԵԴ/11194/02/21 քաղաքացիական գործով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 16.01.2024թ. կայացրել է որոշում՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Տեղեկացնում ենք այն մասին, որ սույն քաղաքացիական գործով նախնական դատական նիստը կկայանա 2024 թվականի ապրիլի 26-ին, ժամը՝ 12:40-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա շենք, դատական նիստերի թիվ 6 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (լիազորագրով):
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Նույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն, առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:



Դատական նիստերի քարտուղար ՝ Նազելի Մահորյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մ. Խորենացու 162ա շենք

Հեռ..` (00374 10) 57-69-55

Էլ. փոստ`