Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍԴ3/0162/02/23 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին նուցում 95-րդ հոդվածի 6-րդ

27.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարություն 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանողներ՝ Անահիտ Ասատուրի Սիմոնյանին
ՀՀ Սյունիքի մարզ, ք.Գորիս, Սյունիքի փ., շ. 130, բն. 17

Էդգար Գարեգինի Օհանջանյանին
ՀՀ Սյունիքի մարզ, ք.Գորիս, Սյունիքի փ., շ. 130, բն. 17

Սյուզաննա Գարեգինի Օհանջանյանին
ՀՀ Սյունիքի մարզ, ք.Գորիս, Սյունիքի փ., շ. 130, բն. 17

Հերմինե Գարեգինի Օհանջանյանին
ՀՀ Սյունիքի մարզ, ք.Գորիս, Սյունիքի փ., շ. 130, բն. 17

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0162/02/23


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ


Հայտնում եմ, որ թիվ ՍԴ3/0162/02/23 քաղաքացիական գործով 2024թ. մարտի 14-ին նշանակված դատաքննության նիստը հետաձգվել է ՀՀ Սյունիքի մարզի նոտարական տարածքի նոտար Շողեր Բաղումյանից Լաուրա Սամսոնի Օհանջանյանի մահից հետո ժառանգություն ընդունելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու պատճառաբանությամբ:
Տեղեկացնում ենք, որ հաջորդ դատաքննության նիստը նշանակվել է 2024թ. ապրիլի 10-ին` ժամը 12:30-ին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում (հասցե`ք. Սիսիան, Գ.Նժդեհի 6):
Պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ «1.Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3.Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար»։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդհոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝«1.Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ»։
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:

Միաժամանակ հայտնում եմ, որ քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:



Դատավորի գործավար Ն.Հայրապետյան

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք․ Սիսիան Գ․ Նժդեհի 6

Հեռ..` 02833220

Էլ. փոստ`