Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ/12591/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

28.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Թիվ ՎԴ/12591/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր
Հասցեատեր՝ Ռուզաննա Վխկրյանին
Հասցե` ք.Երևան, Արցախի 1-ին շենք, բն․55

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան որպես դատավարության մասնակից թիվ ՎԴ/12591/05/21 վարչական գործով ստ հայցի Անահիտ Կառլենի Դավթյանի, Գայանե Վոլոդյայի Դավթյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, երրորդ անձինք՝ Խաչատուր Դավթյան, Վարազդատ Նավոյան, Ռուզաննա Վխկրյան, ք. Երևան, Անդրանիկի փողոց, 145 շենք, 11 բնակարանի (նախկինում՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Բ-2 թաղամաս, 12 շենք, 11 բնակարան) նկատմամբ Կառլեն Վլադիմիրի Դավթյանի անվամբ 25.02.1994թ. կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի՝ 4/5-րդ մասով, նույն բնակարանի նկատմամբ Կառլեն Վլադիմիրի Դավթյանի, Գոհարիկ Վոլոդյայի Եղիազարյանի, Խաչատուր Կառլենի Դավթյանի անվամբ 24.12.2002թ. կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի՝ 2/5-րդ մասով և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի կողմից անթվակիր արխիվային քաղվածք տրամադրելը ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջներ՝ մասնակի՝ 2/5-րդ մասով՝ 19.06.2012թ. թիվ 2251 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու, նույն բնակարանի նկատմամբ Գոհարիկ Վոլոդյայի Եղիազարյանի, Խաչատուր Կառլենի Դավթյանի անվամբ 25.06.2012թ. կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու, 17.12.2013թ. թիվ 7300 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու, նույն բնակարանի նկատմամբ Խաչատուր Կառլենի Դավթյանի անվամբ 03.03.2014թ. կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու, Խաչատուր Դավթյանի և Վարազդատ Նավոյանի միջև 27.09.2016թ. կնքված՝ անշարժ գույքի (բնակարանի) գրավի թիվ 2563 պայմանագիրն անվավեր ճանաչելու, նույն պայմանագրում փոփոխություն կատարելու մասին 10.02.2017թ. թիվ 0381 համաձայնագիրն անվավեր ճանաչելու, նույն պայմանագրում փոփոխություն կատարելու մասին 20.04.2018թ. թիվ 1150 համաձայնագիրն անվավեր ճանաչելու, նույն բնակարանի նկատմամբ Վարազդատ Նավոյանի անվամբ 03.03.2017թ. կատարված գրավի իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու, նույն բնակարանի նկատմամբ Վարազդատ Նավոյանի անվամբ 19.09.2019թ. կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու, Վարազդատ Նավոյանի և Ռուզաննա Վխկրյանի միջև 15.10.2019թ. կնքված՝ առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, նույն բնակարանի նկատմամբ Ռուզաննա Վխկրյանի անվամբ 15.10.2019թ. կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին՝:
Դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 02-ին, ժամը 11:00-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում, հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, հարկ 2, դատական նիստերի դահլիճ թիվ 2:
(Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):

Հասցե` ք.Երևան Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 29 31 12

Էլ. փոստ`