Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/25120/02/21 քաղաքացիական գործով որոշում:

28.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Քաղաքացիական գործ` ԵԴ/25120/02/21
Համլետ Ռոբերտի Աթաբեկյանին
/ՀՀ ք. Երևան, Նոր Արեշ 41 փող., տուն 3 /

Ձեզ է ուղարկվում թիվ ԵԴ/25120/02/21 գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի /դատավոր` Գ. Վարդանյան/ 19.03.2024թ. կայացված որոշումը` «Վկային հարկադիր բերման ենթարկելու մասին»:
Առդիր` «2» թերթից:

Դատավորի օգնական ՝ Ա. Հարությունյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Վկային հարկադիր բերման ենթարկելու մասին

19 մարտի 2024թ. ք. Երևան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գ. Վարդանյանս, քննության առնելով թիվ ԵԴ/25120/02/21 քաղաքացիական գործով վկային հարկադիր բերման ենթարկելու հարցը.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Ռոբերտ Մկրտիչի Աթաբեկյանի ներկայացուցիչը 2021թ. հունիսի 7-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ռազմիկ Մկրտչի Աթաբեկյանի՝ վտարման պահանջի մասին:
Դատարանի 2021թ. հունիսի 11-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Ռազմիկ Մկրտչի Աթաբեկյանի ներկայացուցիչը 2021թ. հուլիսի 23-ին հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ռոբերտ Մկրտիչի Աթաբեկյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Դատարանի 2021թ. օգոստոսի 23-ի որոշմամբ հակընդդեմ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 2022թ. հուլիսի 14-ի որոշմամբ թիվ ԵԴ/25120/02/21 քաղաքացիական գործով սկզբնական հայցով հայցվոր, հակընդդեմ հայցով պատասխանող Ռոբերտ Մկրտիչի Աթաբեկյանը փոխարինվել է իրավահաջորդ Նաթել Նահապետի Հարությունյանով:
Դատարանի 2022թ. օգոստոսի 10-ի արձանագրային որոշմամբ Հայցվորի միջնորդությունը՝ հայցի առարկայի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ, բավարարվել է:
2022թ. հոկտեմբերի 4-ին Դատարան մուտքագրված միջնորդությամբ սկզբնական հայցով պատասխանող, հակընդդեմ հայցով հայցվոր Ռազմիկ Մկրտչի Աթաբեկյանի ներկայացուցիչը միջնորդել է թիվ ԵԴ/25120/02/21 քաղաքացիական գործով որպես վկաներ հրավիրել Համլետ Ռոբերտի Աթաբեկյանին և Արտյոմ Համլետի Աթաբեկյանին:
Դատարանի 2023թ. փետրվարի 14-ի արձանագրային որոշմամբ սկզբնական հայցով պատասխանող, հակընդդեմ հայցով հայցվոր Ռազմիկ Մկրտչի Աթաբեկյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ թիվ ԵԴ/25120/02/21 քաղաքացիական գործով վկաներ հրավիրելու մասին, բավարարվել է:
Դատական նիստերին վկա Համլետ Ռոբերտի Աթաբեկյանը չի ներկայացել:
Դատարանը 2023թ. նոյեմբերի 28-ին կայացրել է վկա Համլետ Ռոբերտի Աթաբեկյանին 2024թ. մարտի 19-ին ժամը 12:50-ին նշանակված դատական նիստին բերման ենթարկելու և 5,000.00 ՀՀ դրամի չափով դատական տուգանք կիրառելու մասին որոշումներ, սակայն՝ վկա Համլետ Ռոբերտի Աթաբեկյանը 2024թ. մարտի 19-ին ժամը 12:50-ին նշանակված դատական նիստին կրկին չի ներկայացել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը ցուցմունք տալու համար վկա կանչում է գործին մասնակցող անձի միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ նաև իր նախաձեռնությամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69 հոդվածի համաձայն՝ վկան պարտավոր է դատարանի կանչով ներկայանալ առաջին ատյանի դատարան։
Դատական ծանուցագիր ստացած և դատական նիստին ներկայանալու հնարավորություն չունեցող վկան պարտավոր է մինչև դատական նիստն այդ մասին հայտնել առաջին ատյանի դատարանին՝ նշելով դատական նիստին ներկայանալու անհնարինության պատճառները:
Եթե դատական ծանուցագիր ստացած վկան չի ներկայանում դատական նիստին և չի ներկայացնում իր չներկայանալու պատճառները կամ ներկայացնում է անհարգելի պատճառներ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վկային բերման ենթարկելու մասին՝ նրա վրա դնելով չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը և նշանակելով դատական տուգանք։ Բերման ենթարկելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն առաջին ատյանի դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:
Որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Քննարկվող պարագայում Դատարանն արձանագրում է, որ վկա Համլետ Ռոբերտի Աթաբեկյանը ծանուցվել է թիվ ԵԴ/25120/02/21 քաղաքացիական գործով 2024թ. մարտի 19-ին ժամը 12:50-ին նշանակված դատական նիստին վերաբերյալ, սակայն՝ դատական նիստին չի ներկայացել, չներկայանալու պատճառներ չի ներկայացել, որպիսի պարագայում վկա Համլետ Ռոբերտի Աթաբեկյանի չներկայանալու պատճառները ճանաչում է անհարգելի և գալիս է այն եզրահանգման, որ առկա է վկա Համլետ Ռոբերտի Աթաբեկյանին կրկին հարկադիր բերման ենթարկելու հիմք:
Արդյունքում՝ Դատարանը եզրահանգում է, որ վկա Համլետ Ռոբերտի Աթաբեկյանին պետք է հարկադիր բերման ենթարկել թիվ ԵԴ/25120/02/21 քաղաքացիական գործով 2024թ. օգոստոսի 21-ին ժամը 12:30-ին նշանակված դատական նիստին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-69, 199-200 հոդվածներով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Թիվ ԵԴ/25120/02/21 քաղաքացիական գործով վկա Համլետ Ռոբերտի Աթաբեկյանին (հասցե՝ ք.Երևան, Նոր Արեշ 41 փողոց, 3 տուն) հարկադիր բերման ենթարկել 2024թ. օգոստոսի 21-ին ժամը 12:30-ին նշանակված դատական նիստին (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան փող. 41ա, 11-րդ հարկ, 4-րդ դահլիճ):
Որոշումը ենթակա է անհապաղ կատարման ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Գ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`