Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԴ/10352/05/21 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.03.2024 թվականի «Վարչական գործը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակելու մասին» որոշում

28.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Գևորգ Պողոսյանին
(ք. Երևան, Մոսկովյան փող., 31շ., 10բն.)


Վարչական գործ թիվ ՎԴ/10352/05/21


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ
ԵՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«01» մարտի 2024 թվական քաղաք Երևան

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝

նախագահող դատավոր ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ,
դատավոր ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ,
դատավոր ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ,

քննարկելով ըստ հայցի Գևորգ Պողոսյանի ընդդեմ ՀՀ Նախագահի՝ ՀՀ Նախագահին Գևորգ Արամի Պողոսյանի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու և ՀՀ Նախագահի 24.06.2021 թվականի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին» թիվ ՆՀ-135-Ա հրամանագիրը մասնակիորեն՝ Գևորգ Արամի Պողոսյանի մասով, վերացնելու պահանջների մասին, վարչական գործը վարույթ ընդունելու և դատաքննության նշանակելու հարցերը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի Գևորգ Պողոսյանի ընդդեմ ՀՀ Նախագահի՝ ՀՀ Նախագահին Գևորգ Արամի Պողոսյանի ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու և ՀՀ Նախագահի 24.06.2021 թվականի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու վերաբերյալ դիմումները մերժելու մասին» թիվ ՆՀ-135-Ա հրամանագիրը մասնակիորեն՝ Գևորգ Արամի Պողոսյանի մասով, վերացնելու պահանջների մասին, վարչական գործն ընդունել վարույթ:
2. Սույն գործը դատաքննության նշանակել 16.04.2024 թվականի ժամը 12:45-ին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (հասցե՝ քաղաք Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 1 դատական նիստերի դահլիճ):
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
ԳԵՎՈՐԳ ՍՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` (+374 10) 29-31-02

Էլ. փոստ`