Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/58687/02/22 քաղաքացիական գործով <<Իր-Մետալ>> ՍՊ ընկերության վերաբերյալ դատական ծանուցագիր

28.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
Քաղաքացիական դատավարության օրենսդրություն





Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/58687/02/22

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21 նոյեմբերի 2023թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա․ Մկրտչյանի, դռնբաց դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Մայ Գրին Հաուս» ՍՊ ընկերության ընդդեմ «Իր-Մետալ» ՍՊ ընկերության՝ գործարքն անվավեր ճանաչելու, անվավեր գործարքով կատարված վճարման գումարը բռնագանձելու պահանջների մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի /դատավոր Ա. Մկրտչյան/ Դատարանի 11.01.2023թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 11.10.2023թ. որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 21.10.2023թ.:
Նախնական դատական նիստին ներկայացել է հայցվորի ներկայացուցիչը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը։
21.11.2023թ. նախնական դատական նիստում Դատարանը հայցվորի ներկայացուցչի հետ քննարկել է վերը հիշատակված հարցերը և գտնում է, որ կողմերի համար պետք է սահմանել ապացուցման պարտականություն:
Դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման ենթակա են հայցվորի և պատասխանողի միջև գործարքի կնքման՝ օրենքով սահմանված կարգը պահպանված չլինելու, հայցվորի կողմից պատասխանողին գումար փոխանցված լինելու և պատասխանողի կողմից հայցվորին գործարքով սահմանված ապրանքը տրամադրված լինելու վերաբերյալ փաստերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
Նույն իրավանորմի 3-րդ մասի համաձայն՝ պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունը կատարված լինելու փաստն ապացուցելու պարտականությունը կրում է պարտապանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 200-րդ հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

ԵԴ/58687/02/22 քաղաքացիական գործով սահմանել հետևյալ ապացուցման պարտականությունը.
Հայցվոր «Մայ Գրին հաուս» ՍՊ ընկերությունը պետք է ապացուցի հայցվորի և պատասխանողի միջև գործարքի կնքման՝ օրենքով սահմանված կարգը պահպանված չլինելու, հայցվորի կողմից պատասխանողին գումար փոխանցված լինելու վերաբերյալ փաստերը:
Պատասխանող «Իր-Մետալ» ՍՊ ընկերությունը պետք է ապացուցի պատասխանողի կողմից հայցվորին գործարքով սահմանված ապրանքը տրամադրված լինելու վերաբերյալ փաստը:
Ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանել 01.04.2024թ.:
Հրավիրել նախնական դատական նիստ 09.04.2024թ., ժամը 11:00-ին:


ԴԱՏԱՎՈՐ Ա.ՄԿՐՏՉՅԱՆ



ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ՀՀ քաղաք Երևան Հալաբյան փողոց 41 ա, հեռ.(010-511-813-438)

ԴԴ-8.2/Ե-____________________
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/58687/02/22

Հայցվոր «Մայ գրին հաուս» ՍՊ ընկերության
Ներկայացուցիչ Էդգար Բադեմյանին
ք.Երևան, Ալեք Մանուկյան 15ա շենք, 2 հարկ, 2/2 սենյակ
պատասխանող «Իր-Մետալ» ՍՊ ընկերությանը
ք. Երևան, Արգիշտի փողոց, 11/3 շենք, բն. 17

Ուղարկվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի որոշումը՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Առդիր՝ 1 թերթից:


Դատավորի օգնական Տ. ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 010511438

Էլ. փոստ`