Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՇԴ2/0029/02/24 քաղաքացիական գործով ծանուցում դատավարական փաստաթղթերթի դեպոնացման մասին:

02.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մարալիկի նստավայր
ՀՀ Քաղ. դատ օրի 99-րդ հոդվածի 3-րդ մասի


ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Գրասենյակ` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198, հեռ. (0242) 2-18-98,
էլեկտրոնային հասցեն` maralik@court.am

Գործ թիվ ՇԴ2/0029/02/24
Ե-_________/24
<<01>> ապրիլի 2024թ

Հրապարակային ծանուցում

Քաղաքացիական գործով պատասխանող
Մարգարիտ Սիմոնի Մանուկյանին
/ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաղրամյան փող., 1-ին նրբ., տուն 3/

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ նախագահությամբ դատավոր Շ. Նիկողոսյանի, 29.02.2024 թվականի որոշման համաձայն՝ Հրայր Վահանի Գեղամյանի ընդդեմ Մարգարիտ Սիմոնի Մանուկյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ձեզ, ՀՀ քաղաքացիական դատավարության 30-րդ և 31-րդ հոդվածների համաձայն՝ որպես քաղաքացիական դատավարության մասնակից` դատավարության պատասխանող կողմ, պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված գործին մասնակցող անձանց իրավունքներն ու պարտականությունները.
Վերը նշված հոդվածի համաձայն.
Դուք ունեք հետևյալ իրավունքները. 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու ձեր փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ըն թացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերը. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
Դուք կրում եք օրենքով սահմանված դատավարական պարտականություններ:
Դուք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր եք Ձեր դատավարական իրավունքներից օգտվել և Ձեր դատավարական պարտականությունները կատարել բարեխղճորեն, իսկ դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ` սույն օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:
Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝ Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան:
Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի: Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
Հայցադիմումի վերաբերյալ գրավոր պատասխանում պետք է նշվի` 1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը, 2) գործի համարը, 3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը, 4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը), 5) հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը, 6) հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը, 7) պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը, 8) հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:
Պատասխանում կարող են նշվել՝
1) վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը. 2) այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված. 3) պատասխանողի միջնորդությունները. 4) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար. 5) էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ:
Պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը և ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Եթե պատասխանին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումի պատասխանին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելը հավաստող ապացույցներ:
Պատասխանին կից սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացվել պատասխանի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ:
Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե դրանք նախկինում տվյալ գործով չեն ներկայացվել: Ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում պատասխանը համարվում է չներկայացված, եթե նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը չի հաստատում պատասխանը, կամ չի ներկայացվում ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթ:
Հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը փոփոխելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարելու դեպքում առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստում պատասխանողին տրամադրում է ոչ պակաս, քան մեկշաբաթյա ժամկետ՝ փոփոխված հայցադիմումի վերաբերյալ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերի պահանջների խախտմամբ ներկայացված պատասխանը համարվում է չներկայացված: Առաջին ատյանի դատարանը եռօրյա ժամկետում պատասխան ներկայացրած անձին տեղեկացնում է այդ մասին՝ նրան պարզաբանելով մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը նշված խախտումները վերացնելու իրավունքը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով Ձեզ պարզաբանվում է նույն Օրենսգրքի 140-րդ հոդվածի դրույթները, մասնավորապես՝ 1. Պատասխանողն իրավունք ունի մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը հակընդդեմ հայց ներկայացնել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար: 2. Հակընդդեմ հայցը ներկայացվում է, վարույթ է ընդունվում, ընդունումը մերժվում կամ վերադարձվում է հայցադիմումին վերաբերող սույն օրենսգրքով նախատեսված կարգով: 3. Հակընդդեմ հայցն առաջին ատյանի դատարանն ընդունում է վարույթ, եթե` 1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը. 2) հակընդդեմ հայցի բավարարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառում է սկզբնական հայցի բավարարումը. 3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործի առավել արագ և արդյունավետ լուծումը: 4. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքով հակընդդեմ հայց չներկայացնելը պատասխանողին զրկում է հետագայում այնպիսի հայց ներկայացնելու հնարավորությունից, որը կարող էր ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառել սկզբնական հայցի բավարարումը, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է սույն հոդվածով սահմանված կարգով հակընդդեմ հայց ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ սույն քաղաքացիական գործը Դատարանում մուտքագրվել է cabinet.court.am էլեկտրոնային քաղաքացիական դատավարության համակարգի միջոցով, ուստի համակարգում գրանցված լինելու դեպքում Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ նման հնարավարության բացակայության դեպքում դատարանի գրասենյակ` ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198 հասցեով և (կամ) ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7 հասցեով:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԻԼՅԱ ԱՓՈՅԱՆ

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198

Հեռ..` (0242) 2-24-48

Էլ. փոստ`