Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՇԴ3/0014/02/24 քաղաքացիական գործով ծանուցում դատավարական փաստաթղթերթի դեպոնացման մասին:

02.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մարալիկի նստավայր
ՀՀ Քաղ. դատ օրի 99-րդ հոդվածի 3-րդ մասի


ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Գրասենյակ` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198, հեռ. (0242) 2-18-98,
էլեկտրոնային հասցեն` maralik@court.am

Գործ թիվ ՇԴ3/0014/02/24
Ե-_________/24
<<02>> ապրիլի 2024թ

Հրապարակային ծանուցում

Քաղաքացիական գործով պատասխանող
Իսիդորա Եզնակի Դավթյանին
/ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Բայանդուր, 13-րդ փողոց, տուն 4/

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ նախագահությամբ դատավոր Շ. Նիկողոսյանի, 11.03.2024 թվականի որոշման համաձայն՝ «Արեգակ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Նարինե Մակբեթի Մաթևոսյանի, Իսիդորա Եզնակի Դավթյանի, Վիտալի Հովիկի Արզումանյանի, Հակոբ Վարդանի Մանվելյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ յոթերորդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ձեզ, ՀՀ քաղաքացիական դատավարության 30-րդ և 31-րդ հոդվածների համաձայն՝ որպես քաղաքացիական դատավարության մասնակից` դատավարության պատասխանող կողմ, պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված գործին մասնակցող անձանց իրավունքներն ու պարտականությունները.
Վերը նշված հոդվածի համաձայն. Դուք ունեք հետևյալ իրավունքները. 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու ձեր փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերը. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
Դուք կրում եք օրենքով սահմանված դատավարական պարտականություններ:
Դուք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր եք Ձեր դատավարական իրավունքներից օգտվել և Ձեր դատավարական պարտականությունները կատարել բարեխղճորեն, իսկ դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ` սույն օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: 2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում: 3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ: 4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ սույն քաղաքացիական գործը Դատարանում մուտքագրվել է էլեկտրոնային դատավարության կարգով՝ cabinet.court.am կայքի միջոցով, ուստի համակարգում գրանցված լինելու դեպքում Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ նման հնարավարության բացակայության դեպքում դատարանի գրասենյակ` ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198 հասցեով և (կամ) ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7 հասցեով:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԻԼՅԱ ԱՓՈՅԱՆ

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198

Հեռ..` (0242) 2-24-48

Էլ. փոստ`