Թիվ ԵԴ2/1258/02/24քաղաքացիական գործով՝ դատական հրապարակային ծանուցում
02.04.2024
Հրապարակային ծանուցում
Հայցվոր՝ Արաքսյա Գրիգորի Եփրեմյանին
ՀՀ, ք.Երևան, ԴԱՎԹԱՇԵՆ 2-րդ թղմ.2շենք, բն.5
Թիվ ԵԴ2/1258/02/24 քաղաքացիական գործով Արաքսյա Գրիգորի Եփրեմյանի ընդդեմ Սթիվեն Սասսուն Արամի Սարյանի, մասնակցությամբ՝ Դավթաշեն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ ծնողական իրավունքներից զրկելու պահանջի մասին:
Դատական նիստը նշանակվել է 2024 թվականի ապրիլի 10-ին, ժամը` 10:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում (ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան փ., 10):
Դուք հրավիրվում եք նախնական դատական նիստին որպես հայցվոր։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Ձեզ պարզաբանվում է նաև, որ ՀՀ քաղ․ դատ․ օր-ի 303-րդ և 304-րդ հոդվածների համաձայն դատարանը կարող է սույն գործը քննել արագացված դատաքննությամբ՝ առանց դատական նիստ հրավիրելու։
Քաղաքացիական գործին վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:
Գործավար՝ Լ. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10
Հեռ..` Հեռ.՝ +374 10 24-08-31 ,ներքին (237)
Էլ. փոստ`