Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/6427/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր

03.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


Վարչական գործ թիվ ՎԴ/6427/05/22

Հայցվոր՝ Գևորգ Կարապետյանին
(ՀՀ, ք. Երևան, Շինարարների 15 շենք, բն. 85)


Տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ/6427/05/22 վարչական գործով ըստ հայցի Գևորգ Ալբերտի Կարապետյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության (ներկայումս՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն) պարեկային ծառայության՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 06.07.2022թ. թիվ 8180146883 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, հրավիրված դատական նիստը նշանակվել է 2024 թվականի մայիսի 30-ին ժամը 11։25-ին, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, նիստերի դահլիճ թիվ 11):
Անհրաժեշտ է նաև նշել, որ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելը վկայում է սույն ծանուցագրով նշված դատական նիստի ժամանակի և վայրի մասին դրա հասցեատիրոջ կողմից պատշաճ ձևով ծանուցված լինելու մասին, ինչը բխում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասից, ուստի խնդրում ենք ապահովել դատական նիստին Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը՝ պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ, տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատշաճ ծանուցված բողոք բերած անձի և դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Դ Ա Տ Ա Վ Ո Ր Ի Օ Գ Ն Ա Կ Ա Ն` Լ Ի Լ Ի Թ Գ Ա Լ Ս Տ Յ Ա Ն

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (+37410) 29-31-08

Էլ. փոստ`