Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/2469/05/21 վարչական գործով դատական ծանուցագիր

03.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


Վարչական գործ թիվ ՎԴ/2469/05/21

Երրորդ անձ՝ Արամ Գրիգորյանին
(ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Ուսանողական 5, բն. 38


Տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ/2469/05/21 վարչական գործով ըստ հայցի Ռաֆայել Հարությունյանի ընդդեմ Լոռու մարզպետարանի, երրորդ անձ՝ Արամ Գրիգորյան, ՀՀ Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղարի՝ Ռաֆայել Հարությունյանի ներկայացրած՝ մինչև մեկ տարեկան երեխայի խնամքի արձակուրդի իրավունքը հավաստող տեղեկությունների իսկությունը ստուգելուն ուղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, ՀՀ Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղարի կողմից Ռաֆայել Հարությունյանին երեխայի խնամքի արձակուրդ չտրամադրելը ոչ իրավաչափ ճանաչելու, Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղարի 16.02.2021թ. թիվ 171 հրամանն անվավեր ճանաչելու, Ռաֆայել Հարությունյանին նախկին աշխատանքում վերականգնելու, Ռաֆայել Հարությունյանի միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ մինչև աշխատանքում փաստացի վերականգնումը, Լոռու մարզպետարանից բռնագանձելու պահանջների մասին, հրավիրված դատական նիստը նշանակվել է 2024 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 10:25-ին, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, նիստերի դահլիճ թիվ 11):
Անհրաժեշտ է նաև նշել, որ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելը վկայում է սույն ծանուցագրով նշված դատական նիստի ժամանակի և վայրի մասին դրա հասցեատիրոջ կողմից պատշաճ ձևով ծանուցված լինելու մասին, ինչը բխում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասից, ուստի խնդրում ենք ապահովել դատական նիստին Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը՝ պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ, տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատշաճ ծանուցված բողոք բերած անձի և դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Դ Ա Տ Ա Վ Ո Ր Ի Օ Գ Ն Ա Կ Ա Ն` Լ Ի Լ Ի Թ Գ Ա Լ Ս Տ Յ Ա Ն

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (+37410) 29-31-08

Էլ. փոստ`