Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՎԴ/2883/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր

03.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


Վարչական գործ թիվ ՎԴ/2883/05/22

Հայցվոր՝ Ա/Ձ Էլիզա Մնացականյանին
(ՀՀ, ք. Երևան, Նոր Արեշ 42 փողոց, 15)


Տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ/2883/05/22 վարչական գործով ըստ հայցի Էլիզա Գագիկի Մնացականյանի ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչության-վարչության 21.03.2022 թվականի թիվ 4207459 արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, հրավիրված դատական նիստը նշանակվել է 2024 թվականի օգոստոսի 22-ին՝ ժամը 10:15-ին, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, նիստերի դահլիճ թիվ 11):
Անհրաժեշտ է նաև նշել, որ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելը վկայում է սույն ծանուցագրով նշված դատական նիստի ժամանակի և վայրի մասին դրա հասցեատիրոջ կողմից պատշաճ ձևով ծանուցված լինելու մասին, ինչը բխում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասից, ուստի խնդրում ենք ապահովել դատական նիստին Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը՝ պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ, տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատշաճ ծանուցված բողոք բերած անձի և դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Դ Ա Տ Ա Վ Ո Ր Ի Օ Գ Ն Ա Կ Ա Ն` Լ Ի Լ Ի Թ Գ Ա Լ Ս Տ Յ Ա Ն

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (+37410) 29-31-08

Էլ. փոստ`